Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրապետության որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

Հանրապետության որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում
27.01.2014 | 12:13

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ